Միջազգային

Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ ընդունել Վրաստանի հայտնի օլիգարխ Բիձինի Իվանիշվիլիի նկատմամբ

Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ ընդունել Վրաստանի հայտնի օլիգարխ Բիձինի Իվանիշվիլիի նկատմամբ

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանում ԶԼՄ-ների ազատության խախտումների և լրագրողների անվտանգության մարտահրավերների վերաբերյալ բանաձևին։ Փաստաթղթում կոչ է արվում  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: 

Փաստաթղթում ասվում է, որ Եվրախորհրդարանը «հայտնում է իր անհանգստությունը Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ունեցած ապակառուցողական դերի, կառավարության և դրա որոշումների վրա նրա ազդեցության վերաբերյալ»։

Փաստաթղթում խորը մտահոգություն կա նաև Կրեմլի հետ Իվանիշվիլիի կապերի վերաբերյալ։ Փաստաթուղթը կոչ է անում անձնական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական