Միջազգային

Volkswagen-ը Նիժնի Նովգորոդում աշխատողներին առաջարկել է վեց աշխատավարձի չափով գումար՝ կամավոր աշխատանքից ազատվելու դիմաց

Volkswagen-ը Նիժնի Նովգորոդում աշխատողներին առաջարկել է վեց աշխատավարձի չափով գումար՝ կամավոր աշխատանքից ազատվելու դիմաց

Коммерсант-ը հայտնում է, որ Volkswagen-ը Նիժնի Նովգորոդի իր աշխատակիցներին առաջարկել է հունիսին ինքնակամ դուրս գալ աշխատանքից և ստանալ մինչև վեց աշխատավարձի չափով գումար. խոսքը երկու հարյուր աշխատակցի մասին է։ Մինչև հունիսի 17-ը պայմանագիրը խզելու առաջարկն ընդունող աշխատակիցներին ընկերությունը խոստացել է վեց աշխատավարձ, մինչև հունիսի 29-ը՝ հինգ։

Volkswagen Group Rus-ը հաստատել է առաջարկվող կրճատումների մասին տեղեկությունը։ Ընկերությունից պարզաբանել են, որ իրենք աշխատակիցներին առաջարկել են փաթեթ, որը, բացի ֆինանսական փոխհատուցումից, ներառում է նաև բժշկական ապահովագրություն՝ մինչև 2022 թվականի վերջ, և անհատական ​​IT սարքավորումներ։

Skoda-ի և Volkswagen-ի մոդելների հավաքումը Նիժնի Նովգորոդի գործարանում դադարեցվել է մարտի 3-ին, այնուհետև գործարանը պարապուրդի է մատնվել և դժվար թե վերսկսի արտադրությունը՝ ГАЗ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական