Միջազգային

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

«Մենք քննարկել ենք Կովկասում «3+3» ձևաչափը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը: Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին այդ հարցերում աջակցության համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո: 

«Թուրքիան կարծում է, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարևոր է տարածաշրջանում կայունության համար»,-հավելել է Չավուշօղլուն։

Ըստ Չավուշօղլուի՝ Անկարան պատրաստ է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Չավուշօղլուն նաև հավելել է, որ Թուրքիան հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի վերսկսումը։ Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայում Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Լավրովն իր հերթին հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս և իրենք ուրախ կլինե վրացի գործընկերներին տեսնել այդ հարթակում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական