Ըստ թուրքական Hürriyet թերթի՝ ռուսական կողմը հավանություն չի տվել Սիրիայի հյուսիսային շրջաններից մեկում ռազմական գործողություն իրականացնելու՝ Թուրքիայի ծրագրերին։
Խոսքը Ռաքքա նահանգի Այն Իսա քաղաքի շրջակայքի մասին է։ Այս շրջանով է անցնում ռազմավարական նշանակության M4 մայրուղին, որը միացնում է Հասաքա, Ռաքքա և Դեյր էզ Զոր շրջանները։ Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանը բացասաբար է արձագանքել այնտեղ ռազմական օպերացիա իրականացնելու հեռանկարին։ Պարբերականը նշում է, որ այս թեմայով Մոսկվայի հետ շփումների արդյունքներից հետո Անկարան դադարեցրել է այդ տարածքում գործողության նախապատրաստումը, իսկ Ռուսաստանը, իբր, ապահովել է լրացուցիչ զորքերի տեղակայումն այնտեղ։