ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 28-30-ը՝ Մադրիդում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
«Cadena SER» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտնել է նաև, որ «բացի ՆԱՏՕ-ի երկրներից, Շվեդիայից ու Ֆինլանդիայից, իրենց մասնակցությունը հաստատել են նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի վարչապետներն ու նախագահները»: