Միջազգային

Իրանը թալիբներին է փոխանցել Աֆղանստանի նախկին կառավարության մեքենաներն ու զենքերը

Իրանը թալիբներին է փոխանցել Աֆղանստանի նախկին կառավարության մեքենաներն ու զենքերը

Իրանը Աֆղանստանում «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարությանն է հանձնել այն մեքենաները, որոնցով նախկին կառավարությանը հավատարիմ զինվորներն ու պաշտոնյաները տեղափոխվել էին Իրան՝ անցյալ տարվա օգոստոսին թալիբների կողմից իշխանությունը գրավելուց հետո։ Այս մասին հայտնում է թալիբների Bakhtar լրատվական գործակալությունը։ Իրանի կառավարությունը Հերաթ նահանգի «Իսլամ Քալա» անցակետով անցած գիշեր աֆղանական կողմին է փոխանցել մեքենաներ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։

Ընդհանուր առմամբ՝ Աֆղանստանին է հանձնվել 17 ավտոմեքենա, այդ թվում՝ շքեղ մեքենաներ, 12 Ranger և Humvee, միջազգային կազմակերպություններին պատկանող 1 ավտոմեքենա, 1 հրշեջ մեքենա, Կալաշնիկովի 57 ինքնաձիգ, 39 հրթիռ, 42 գնդացիր, 7 ДШК գնդացիր, 3 դիպուկահար հրացան, զինամթերք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական