Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջին։

«Թուրքիան չի ընդունում և մերժում է Եվրախորհրդարանի զեկույցում տեղ գտած կանխակալ և անիրատեսական գնահատականները, որոնք հիմնված են մակերեսային և անհեռատես մոտեցման վրա, ինչն անտեսում է մեր երկրի և ԵՄ-ի հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն ասել է, որ իրենց «չի զարմացնում Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որը հանդուրժող է ահաբեկչական կազմակերպությունների անդամների և նրանց ահաբեկչության քարոզչության նկատմամբ». «Եվրախորհրդարանը կորցրել է վստահությունը թուրք հասարակության աչքերում։ Այդ իսկ պատճառով զեկույցում տեղ գտած անհիմն տեսակետները մեզ համար արժեք չունեն»։

Հատկանշական է, որ հայտարարության համաձայն՝ Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ բոլոր կառույցները կկատարեն Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ ակտիվացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը և արագացնել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Հիշեցնենք, ավելի վաղ Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական