Միջազգային

ՌԴ-ն վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային սահմանափակումները

ՌԴ-ն վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային սահմանափակումները

Ռուսաստանը վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները՝ կորոնավիրուսի հետ կապված: Այս մասին համապատասխան որոշումն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Ավելի վաղ ՌԴ կառավարության որոշմամբ կազմվել էր այն երկրների ցանկը, որոնց հետ Ռուսաստանի տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները պետք է վերացվեն: Այդ ցանկի մեջ մտնում է 9 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Ուկրաինան: Որոշման մեջ փոփոխություններ են արվել և ավելացվել են Հայաստանի և Ղրղզստանի անունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական