Համաշխարհային բանկը վերանայել է ընթացիկ տարվա համաշխարհային տնտեսության հետագա զարգացման կանխատեսումները՝ աճի տեմպերի զգալի կրճատման առումով (հունվարին սպասվող 4,1%-ից մինչև 2,9%)։ Այս մասին ասվում է ՀԲ հրապարակած «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։
«Ուկրաինայի պատերազմը, Չինաստանում համաճարակային և սանիտարական արգելափակումը, մատակարարման շղթաների խաթարումը և ստագնացիայի վտանգը հարվածում են համաշխարհային տնտեսության աճին», - ասվում է բանկի նախագահ Դեյվիդ Մալպասի հայտարարության մեջ: