Միջազգային

Ողբերգական վթարի հետևանքով մահացել է VKontakte-ի թոփ-մենեջեր Գաբրիելյանը

Ողբերգական վթարի հետևանքով մահացել է VKontakte-ի թոփ-մենեջեր Գաբրիելյանը

VKontakte-ի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընկերության թոփ-մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը մահացել է Նենեցական ինքնավար օկրուգում տեղի ունեցած պատահարի ժամանակ։

Գաբրիելյանը VK-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ է նշանակվել 2019 թվականին՝ նախկինում 14 տարի լինելով Mail.ru Group-ի փոխնախագահ և տնօրեն:

Հյուսիսային եղջերուների անասնապահների տեղական արհմիության ներկայացուցչի խոսքով՝ Վլադիմիր Գաբրիելյանը, Ալյոնա Գաբրիելյանը և նրանց երկու ծանոթները Սպիտակ ծովի ափով ընթացել են ամենագնաց մեքենաներով։ Շոյնա գյուղի մոտ ամենագնացները շրջվել են, որից հետո Վլադիմիր Գաբրիելյանն ու նրա ուղեկիցներից մեկը քշվել են ծովը, մնացածներին հաջողվել է ափ դուրս գալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական