Միջազգային

Յուրի Դուդը դատի է տվել Ռուսաստանի արդարադատության նախարարությանը

Յուրի Դուդը դատի է տվել Ռուսաստանի արդարադատության նախարարությանը

Հայտնի ռուս բլոգեր, Ռուսաստանում «օտարերկրյա լրատվամիջոցների գործակալ» ճանաչված Յուրի Դուդը հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի արդարադատության նախարարության։

«Դատարանը Դուդից հայց է ստացել՝ անօրինական ճանաչելու արդարադատության նախարարության անգործությունը, որն արտահայտված է որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող օտարերկրյա լրատվամիջոցների ռեգիստրում Դուդին ընդգրկելու մասին ծանուցում չուղարկելով»,- ասված է հաղորդագրությունում։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մոսկվայի Լեֆորտովսկի դատարանը:

Դատական ​​նիստը տեղի կունենա հունիսի 16-ին։

Լրատվամիջոց-օտարերկրյա գործակալների ռեգիստրում ընդգրկվելու մասին Դուդին հայտնի է դարձել ապրիլի 15-ին։

Դուդը նախկինում եղել է Sports.ru-ի գլխավոր խմբագիր և գլխավոր տնօրենի տեղակալ, այժմ վիդեոբլոգեր է և ֆիլմերի հեղինակ։ 2021 թվականի աշնանը նա տուգանվել է բլոգեր Իվանգայի (Իվան Ռուդսկոյ) և ռեփեր Մորգենսթերնի (Ալիշեր Վալեև) հետ հարցազրույցներում թմրանյութ քարոզելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական