Միջազգային

Աֆղանստանում ուսուցչի 16 հզ թափուր հաստիք կա

Աֆղանստանում ուսուցչի 16 հզ թափուր հաստիք կա

Աֆղանստանում իշխանության եկած արմատական ​​«Թալիբան» շարժումը հայտարարել է ուսուցիչների 16 հզ նոր հաստիք հատկացնելու մասին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է թալիբների կրթության նախարարության վարչական կառավարիչ Ահմադ Ջան Ահմադին։

Աֆղանստանի համալսարաններում և դպրոցներում դասերը դադարեցվել էին անցյալ տարվա օգոստոսի վերջին՝ թալիբների կողմից երկրում իշխանության զավթումից հետո։ Կրտսեր դասարանները վերսկսվել են սեպտեմբերի 19-ին, սակայն դասերին թույլատրվել է մասնակցել միայն տղաներին և տղամարդ ուսուցիչներին։ Այս տարվա մարտին կրթության նախարարությունն արգելել էր միջին և ավագ դպրոցի աղջիկներին՝ հաճախել դպրոց։ Սակայն արդեն մայիսին Թալիբանի կառավարության ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքքանին ասել է, որ ներկայիս իշխանությունները մշակում են մեխանիզմ, որը թույլ կտա աղջիկներին՝ դպրոց վերահաճախել վեցերորդ դասարանից հետո։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական