Միջազգային

Անկարան և Բաքուն հանդես են գալիս ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Անկարան և Բաքուն հանդես են գալիս ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին․ Ադրբեջանի ԱԳ նախարար

«Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք դրական ենք գնահատում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակումը և նրանց անցկացրած երեք հանդիպումները»: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք կողմ ենք Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն, և եթե Հայաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային հանրությանը, օրենքը, ճիշտ գնահատի տարածաշրջանի իրողությունները, այս ճանապարհով հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել»,- ասել է Բայրամովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական