Իրանը մահապատժի է ենթարկել 12 բանտարկյալների, որոնք մեղադրվում էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների մեջ։ Իրավապաշտպան գործակալության տվյալներով՝ մահապատիժն իրականացվել է Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի բանտում։
Մահապատժի ենթարկվածների թվում կա մի կին։ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մայիսի 24-ի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 314 մարդ։
Իրանը մահապատիժների թվով երկրորդն է Չինաստանից հետո։