Միջազգային

Թուրքիայի նախագահական ընտրությունները կկայանան եկող տարի

Թուրքիայի նախագահական ընտրությունները կկայանան եկող տարի

«Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023թ.-ին։ Արտահերթ ընտրություններ չեն լինի»,- երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին։

Ազգայնական կուսակցությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ, հանդիսանում է Ժողովրդական միության մաս: Ավելի վաղ այն նախագահական ընտրություններում որպես միասնական թեկնածու էր առաջադրել հանրապետության գործող ղեկավարին։

Ընդդիմությունը բազմիցս պահանջել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն իշխանությունները, ի պատասխան, ասում են, որ դրանք կանցկացվեն նախատեսված կարգով՝ հաջորդ տարվա հունիսին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական