Միջազգային

Լատվիան արգելել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը

Լատվիան արգելել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը

Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը որոշել է արգելել ռուսական բոլոր հեռուստաալիքների տարածումը հանրապետության տարածքում։ Այդ մասին հայտնել է Интерфакс-ը։

Որոշումն ընդունվել է նոր իրավական նորմի հիման վրա, ըստ որի՝ «այլ երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը վտանգող երկրում գրանցված ծրագրերը չեն կարող գործել Լատվիայում»։

Լատվիայում ռուսական բոլոր ալիքներն արգելելու որոշումը ուժի մեջ կմտնի հունիսի 9-ից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական