Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականի տեղեկացմամբ՝ ռուսները շուտով Մարիուպոլում կարանտին կհայտարարեն։
«Մենք հետևում ենք քաղաքի փակմանը։ Բացի այդ՝ տեղեկություններ կան այն մասին, որ ռուսական կողմը Դոնի Ռոստովում արդեն պատրաստել է ինֆեկցիոն հիվանդությունների առանձին բաժանմունքներ, որտեղ պատրաստվում են ընդունել իրենց այն զինվորականներին, որոնք կարող են վարակված լինել։ «Խոլերա» բառը հնչում է քաղաքի, օկուպացիոն իշխանությունների և նրանց կուրատորների ներսում»,- հայտարարել է Անդրուշչենկոն։
Նա նաև հավելել է, որ հումանիտար իրավիճակը գնալով վատանում է. օկուպացված Մարիուպոլի բնակիչները խմելու ջուր են ստանում երկու օրը մեկ, կա նաև սննդի խնդիր։
Բացի այդ՝ ռուս զինվորականները հայտարարել են, որ հուլիսի 1-ից անվճար սնունդ կստանան միայն թոշակառուներն ու հաշմանդամները։