Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կարող են անվստահություն հայտնել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կարող են անվստահություն հայտնել

Պահպանողական կուսակցության առաջնորդ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վստահության հարցը կարող է քննարկվել արդեն հունիսի 6-ից։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է ITV հեռուստաալիքի խմբագիր Փոլ Բրենդը։

Վստահության քվեն իրականանում է, եթե 54-ից ավելի պահպանողական պատգամավոր պաշտոնապես պահանջում է վարչապետի հեռացումը: Ինչպես նախօրեին գրել էր Sunday Times-ը, Ջոնսոնի հրաժարականի օգտին արդեն արտահայտվել է 67 պատգամավոր։

Քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ: «Պահպանողական պատգամավորների գաղտնի քվեարկությունն այս դեպքում տեղի կունենա մի քանի օրից»,- ասել է Բրենդը։ 

Այս դեպքում վարչապետին անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնությունը (180 և ավելի), որից հետո նա առնվազն մեկ տարի պաշտպանված կլինի նմանատիպ վստահության քվեարկություններից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական