Միջազգային

ԱՄՆ-ն կարող է թույլ տալ իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա

ԱՄՆ-ն կարող է թույլ տալ իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա

ԱՄՆ-ն կարող է թույլ տալ՝ ավելի շատ իրանական նավթ մուտք գործի համաշխարհային շուկա, նույնիսկ՝ առանց միջուկային գործարքի վերականգնման։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով նավթի աշխարհի խոշորագույն վաճառողներից մեկին՝ շվեյցարա-հոլանդական Vitol ընկերությանը։

Թեհրանի հետ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները դեռ շոշափելի առաջընթացի չեն հանգեցրել, նշել է ISNA-ն։ Վերլուծաբաններն ասում են, որ Իրանն այս տարի, չնայած պատժամիջոցներին, մեծացրել է նավթի արտահանումը, որի մեծ մասը գնում է Չինաստանը: Միջուկային գործարքի վերագործարկումը կարող է օրական 0,5-1 մլն բարելով ավելացնել համաշխարհային շուկա ածխաջրածինների մատակարարումները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական