Միջազգային

«ՀԱՊԿ խաղաղապահները կարող են տեղակայվել Ուկրաինայում». գեներալ Կարտապոլով

«ՀԱՊԿ խաղաղապահները կարող են տեղակայվել Ուկրաինայում». գեներալ Կարտապոլով

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը չի բացառում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժեր ուղարկվեն Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների և Ուկրաինայի ազատագրված տարածքներ։

Կարտապոլովի խոսքով՝ իրենց համար անընդունելի է ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքը այդ տարածքներ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից նմանատիպ թեմայի հերթական քննարկումները նա անվանել է «տեղեկատվական լցոնումներ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական