Միջազգային

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ

Զելենսկին իր Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցի մասին։

«Ես տեղեկացրել եմ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ստացել եմ Ուկրաինային պաշտպանական աջակցության նոր ուժեղացված փաթեթի վերահաստատումը: Մենք անդրադարձել ենք անվտանգության երաշխիքների հետ կապված աշխատանքների ակտիվացման խնդրին: Միացյալ Թագավորության հետ մենք ուղիներ ենք փնտրում սննդամթերքի համաշխարհային ճգնաժամը կանխելու և նավահանգիստները ապաշրջափակելու համար»,- գրել է Զելենսկին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Ուկրաինա է ուղարկում M270 առաջադեմ հրթիռային կայանքներ:

Ջոնսոնն այսօր սպասում է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության քվեարկությանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցով։ Պատճառը որոշ պատգամավորների զայրույթն է՝ կապված Սյու Գրեյի զեկույցի հետ, ով հետաքննում էր վարչապետի նստավայրում կորոնավիրուսի հետ կապված կարանտինային ռեժիմի խախտումները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական