Միջազգային

Հունաստանը Էգեյան ծովում թուրքական անօդաչուների դեմ պաշտպանական համակարգ կստեղծի

Հունաստանը Էգեյան ծովում թուրքական անօդաչուների դեմ պաշտպանական համակարգ կստեղծի

Հունաստանը նախատեսում է Էգեյան ծովի կղզիներում թուրքական աթս-երն արգելափակող համակարգ տեղակայել. հայտնում է Real News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ հույն զինվորականները քայլեր են ձեռնարկում՝ Էգեյան ծովում թուրքական անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Նախատեսվում է հակադրոնային համակարգեր տեղակայել Էգեյան ծովի և, մասամբ, Միջերկրական ծովի կղզիներում՝ դրանով ապահովելով թռիչքների տեղեկատվական մասը: Միաժամանակ, Հունաստանի ռազմաօդային ուժերը ծրագրում են գնել ամերիկյան արտադրության MQ-9 աթս։

Համապատասխան մարմինների հավանության դեպքում Հունաստանն ԱՄՆ-ից կգնի MQ-9 տիպի 3 անօդաչու թռչող սարք և 350 միլիոն եվրոյի մեկ-երկու կառավարման կայան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական