Միջազգային

Թուրքիայի բնակչության ավելի քան 70 տոկոսը կցանկանար ապրել ժողովրդավարական եւ աշխարհիկ երկրում․ հարցում

Թուրքիայի բնակչության ավելի քան 70 տոկոսը կցանկանար ապրել ժողովրդավարական եւ աշխարհիկ երկրում․ հարցում

Թուրքիայի բնակչության ավելի քան 70 տոկոսը կցանկանար ապրել ժողովրդավարական եւ աշխարհիկ երկրում։ Այս մասին ասվում է թուրքական առաջատար MetroPOLL ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման մեջ։

Հարցվածների 72,9 տոկոսն ասել է, որ կցանկանար ապրել «աշխարհիկ դեմոկրատական» երկրում, համաձայն MetroPOLL-ի «Turkey Pulse» 2022 թվականի մայիսի հարցման, որը հրապարակել է գործադիր տնօրեն Օզեր Սենկարը Twitter-ում։

2018 թվականին երկիրը ներմուծել է նախագահական համակարգ, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին տվել է  մեծապես ընդլայնված գործադիր լիազորություններ՝ համազգային հանրաքվեից հետո, որը խաթարվել է ընդդիմության մեղադրանքներով։

MetroPOLL-ի հարցումը ցույց է տվել, որ Էրդողանի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմնակիցների ավելի քան 57 տոսկոսը եւ նրա դաշնակցի՝ ազգայնական Շարժում կուսակցության կողմնակիցների ավելի քան 74 -ը նույնպես կցանկանային ապրել ժողովրդավարական եւ աշխարհիկ Թուրքիայում։  

Հարցվածների մոտ 8 տոկոսը չի պատասխանել այս հարցին, հայտնում է MetroPOLL-ը։

Freedom House-ը Թուրքիային «անազատ» է անվանել «Ազատությունն աշխարհում 2021» զեկույցում, որը երկրներին դասակարգում է մի շարք չափանիշներով, ներառյալ քաղաքական բազմակարծությունը եւ օրենքի գերակայությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական