Միջազգային

ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել Մալիում

ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել Մալիում

Մալիում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է:  Այս մասին հայտնում է Reuters-ը:

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ նրանց ավտոմեքենան հարվածել է ինքնաշեն պայթուցիկ սարքին: Նա նշել է, որ մայիսի 22-ից ի վեր սա 6-րդ միջադեպն է, որ պատահում է ՄԱԿ-ի խաղաղապահ շարասյան հետ։

Հունիսի 1-ին Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ, ևս երեքը վիրավորվել են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական