Միջազգային

Թուրքիայում տարեկան ինֆլյացիան հասել է ամենաբարձր ցուցանիշին 1998 թվականից

Թուրքիայում տարեկան ինֆլյացիան հասել է ամենաբարձր ցուցանիշին 1998 թվականից

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, էներգակիրների գների բարձրացման եւ թուրքական լիրայի անկման ֆոնին Թուրքիայում մայիսին տարեկան ինֆլյացիայի մակարդակը հասել է 24 տարվա առավելագույնին։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը ուրբաթ օրը հայտնել է, որ անցյալ ամիս երկրում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 73,5 տոկոսով, ինչը ամենաբարձր աճն է 1998 թվականի հոկտեմբերից, գրում է Deutsche Welle-ն։

Ինֆլյացիայի արագացում է նկատվում արդեն 12-րդ ամիսն անընդմեջ։ Դա հիմնականում պայմանավորված է տրանսպորտի ոլորտում (տարեկան աճը 107,6 տոկոս), ինչպես նաև սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների (աճը 91,6 տոկոս) գների աճով։ Ամսական կտրվածքով Թուրքիայում սպառողական գներն աճել են 2,98 տոկոսով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել տոկոսադրույքների նվազեցման օգտին՝ տնտեսական աճը եւ արտահանումը խթանելու համար՝ պնդելով, որ փոխառությունների բարձր ծախսերը ինֆլյացիա են առաջացնում: Այսպիս դիրքորոշումը հակասում է կայացած տնտեսական մտածողությանը։ Թուրքական լիրան անցյալ տարի կորցրել է իր արժեքի 44 տոկոսը ԱՄՆ դոլարի նկատմամբ։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է գազի, նավթի եւ հացահատիկի գների աճի, սրել է իրավիճակը Թուրքիայում, նշում է AP գործակալությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական