Միջազգային

Առնվազն 6 մարդ է զոհվել Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով

Առնվազն 6 մարդ է զոհվել Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով

Առնվազն 6 մարդ է զոհվել և 20-ը վիրավորվել շաբաթ օրը Հնդկաստանի հյուսիսային Խապուր շրջանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին։

Վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նյու Դելիից մոտ 60 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Դհաուլանի արդյունաբերական գործարանում կաթսա է պայթել՝ գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Սուրենդրա Սինգհը։

«Փրկարարական աշխատանքներ են տարվում»,- ասել է Սինգհը՝ հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։

Աշխատանքային դժբախտ պատահարները սովորական երևույթ են Հնդկաստանում և դրանց պատճառը հիմնականում անվտանգության կանոնները խախտող մարդիկ են, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից թույլ վերահսկողությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական