Միջազգային

Իրանում առաջին անգամ կորոնավիրուսի մահվան դեպք չի գրանցվել

Իրանում առաջին անգամ կորոնավիրուսի մահվան դեպք չի գրանցվել

Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վերջին 24 ժամում վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել: 

Իրանի Առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին ուղերձ է հղել, որում ողջունել է այս փաստը՝ վիրուսի դեմ երկրի 2 տարի և 100 օրվա պայքարից հետո:

Նա շնորհավորել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի ողջ ժողովրդին այս ձեռքբերման կապակցությամբ։

Նախարարն Իրանի ժողովրդին կոչ է արել պահպանել առողջապահական սահմանված կանոնները, քանի դեռ երկրում համաճարակը չի ավարտվել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական