Միջազգային

Հուսով ենք՝ Անկարան զերծ կմնա Սիրիայում իրավիճակի վատթարացմանն ուղղված գործողություններից․ ՌԴ ԱԳՆ

Հուսով ենք՝ Անկարան զերծ կմնա Սիրիայում իրավիճակի վատթարացմանն ուղղված գործողություններից․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հուսով է, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում իրավիճակի վտանգավոր վատթարացման։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Նման ռազմական գործողության մասին հաղորդագրությունները տագնապով ընդունվեցին։ Հուսով ենք՝ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այն էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական