Միջազգային

Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայում գրանցվել է COVID 19-ից ռեկորդային վարակվածության դեպքեր

Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայում գրանցվել է  COVID 19-ից ռեկորդային վարակվածության դեպքեր

Հինգշաբթի օրը Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր վերջին քսանչորս ժամվա ընթացքում 3712 նոր վարակվածի մասին, ամենաբարձրը՝ մոտ մեկ ամսվա ընթացքում, ինչը պայմանավորված է ֆինանսական մայրաքաղաք Մումբայում գրանցված ռեկորդային թվով դեպքերով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Չորեքշաբթի գիշերը քաղաքը հաղորդել էր վարակվածության 739 դեպքի մասին, ավելի քան կրկնակի, քան գրանցվել էր ընդամենը երկու օր առաջ՝ 318:

«Հոսպիտալացումների աճ չկա: Մարդիկ մեկուսանում և ապաքինվում են տանը: Անհանգստանալու կարիք չկա»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է առողջապահության նախարար Ռաջեշ Թոփը:

Մումբայը առաջին քաղաքներից էր, որը տուժեց 2021թ.Հնդկաստանում համաճարակի ավերիչ երկրորդ ալիքից, սակայն կարողացավ արդյունավետ հաղթահարել այն և արժանացավ կառավարության դրական գնահատականին։  

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական