Միջազգային

ԱՄՆ-ն մեծ հեռահարության հրթիռային համակարգեր կուղարկի Ուկրաինա

ԱՄՆ-ն մեծ հեռահարության հրթիռային համակարգեր կուղարկի Ուկրաինա

ԱՄՆ վարչակազմը Ուկրաինա կուղարկի մեծ հեռահարության հրթիռային համակարգեր՝ 700 միլիոն դոլար արժողությամբ սպառազինության փաթեթի շրջանակներում, հայտարարել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր (HIMARS) եւ զինամթերք, որոնք ուկրաինացիներին թույլ կտան ավելի ճշգրիտ հարվածել թիրախներին Ուկրաինայի տարածքից:

Այս լուրը հայտնվել է Սպիտակ տան հակասական հաղորդումներից հետո, երբ մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել ամերիկյան արտադրության համազարկային հրթիռային համակարգեր, որոնք կարող են մինչեւ 300 կիլոմետր հեռավորությամբ հրթիռներ արձակել:

ԱՄՆ նախագահ Բայդենը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ը «չի պատրաստվում Ուկրաինա ուղարկել հրթիռային այնպիսի համակարգեր, որոնք կարող են հարված հասցնել Ռուսաստանին», քանի որ մտավախություն կա, որ պատերազմը կվերաճի ավելի մեծ հակամարտության:

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է «ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր եւ զինամթերք»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի խրախուսում եւ թույլ չի տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս։ Մենք չենք ցանկանում երկարացնել պատերազմը միայն այն բանի համար, որ Ռուսաստանին ցավ պատճառենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական