Միջազգային

Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային կմատակարարի ժամանակակից IRIS-T SL ՀՕՊ համակարգեր

Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային կմատակարարի ժամանակակից IRIS-T SL ՀՕՊ համակարգեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային մատակարարել ժամանակակից IRIS-T SL հակաօդային պաշտպանության համակարգեր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սա ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգն է, որն ունի ԳԴՀ-ն»,- ասել է Շոլցը։

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին գերմանական Bild պարբերականը գրել էր, որ Ուկրաինան շահագրգռված է 10 հատ IRIS-T SLM համակարգ ստանալու հարցում։ Ուղղահայաց արձակվող կայանից կրակելու հեռահարությունը մինչև 40 կմ է։ Համակարգը կարող է խոցել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ, հրթիռային հրետանի, անօդաչու սարքեր և այլն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական