Միջազգային

Սիրիայում սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ դեպի խորք. Էրդողան

Սիրիայում սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ դեպի խորք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մեկնարկի մասին։

«Սիրիայում սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ դեպի խորքը։ Մենք ահաբեկիչներից մաքրում ենք Թալ-Ռիֆաթն ու Մյունբիչը»,- ասել է նա:

Նրա խոսքով, Թուրքիան մտադիր է «ահաբեկչական տարրերից երկու տարածք մաքրել Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանից ոչ հեռու՝ տարածաշրջանից ահաբեկչական սպառնալիքը վերացնելու համար»։

Էրդողանն ասել է, որ քանի որ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն կատարել սահմանային գոտում նման անվտանգության գոտի ստեղծելու իրենց պարտավորությունները, Թուրքիան պատրաստ է գործողություն իրականացնել՝ Սիրիայի հյուսիսում ազգին ու տեղական բնակչությանը ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական