Խերսոնի շրջանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելու գործընթաց, որպեսզի տարածաշրջանը դառնա Դաշնության լիարժեք սուբյեկտ:
Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովի խոսքով. «Խերսոնի մարզը մտադիր է մոտ ժամանակներս մտնել ՌԴ կազմի մեջ՝ դառնալով լիարժեք սուբյեկտ»:
Ստրեմոուսովը նաև հայտնել է, որ Խերսոնի մարզի եւ Ղրիմի սահմանին առանձին անցակետ կբացեն ապրանքներով բարձված բեռնատար ավտոմեքենաների համար. «Հատուկ անցում է բացվում «Չապլինկա» շրջանում. «Կալանչիկ»-ը մնում է ուղևորատար, և ևս մեկ անցում բացվում է ապրանքահոսքի դյուրացման համար»:
Ըստ նրա՝ ավտոմոբիլային տրանսպորտն առայժմ ապրանքների փոխադրման հիմնական միջոցը կմնա տարածաշրջանի համար: Երկաթուղային հաղորդակցությունն այժմ կառուցվում է, փորձ է արվում կարգավորելու ծովային նավահանգիստների հարցը: