Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղադրվել է Շառլ Ազնավուրի հուշարձանը։
Քանդակագործ Կրասիմիր Անգելովի կոմպոզիցիան գտնվում է «Ունիոն» քաղաքային հրապարակում։ Մինչ հուշարձանի բացումը հնչել են Բուլղարիայի, Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ հայկական բարեգործական կազմակերպության Վառնայի մասնաճյուղը հուշագիր են ստորագրել Վառնայում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վերաբերյալ։