Միջազգային

Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մակրոն

Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մակրոն

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկային։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Վերահաստատում եմ Ֆրանսիայի վճռական հավատարմությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ  աջակցում եմ վերջին ամիսներին արձանագրված դրական դինամիկային՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով ուղիղ շփումների հաստատմանը, այնպես էլ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, որի արդյունքները մենք տեսնում ենք»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով նաև տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական