Միջազգային

Նյու Յորքի եկեղեցուց գողացել են երկու միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք

Նյու Յորքի եկեղեցուց գողացել են երկու միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք

Անհայտ մարդիկ Նյու Յորքի Սուրբ Օգոստոնիս եկեղեցուց գողացել են երկու միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք:

Քաղաքի ոստիկանությունը դիմել է հասարակությանը՝ խնդրելով աջակցել  գողության մասին տեղեկություններ գտնելու հարցում:

«Ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ մայիսի 26-ին մոտավորապես ժամը 18:30-ից մինչև մայիսի 28-ը ժամը 16:00-ի սահմաններում Հռոմի կաթոլիկ Սուրբ Օգոստինոս եկեղեցու զոհասեղանը բացել են: Գողացել են մաքուր 18 կարատ ոսկուց մասունք՝ թանկարժեք քարերով»,-ընդգծել են ոստիկանությունում:

Գողերը վնասել են եկեղեցու հրեշտակի քանդակը: Շեշտվում է, որ այն գլխատվել է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական