Միջազգային

Քիշնևը մտադիր է ռազմական օգնություն ստանալ Եվրամիությունից

Քիշնևը մտադիր է ռազմական օգնություն ստանալ Եվրամիությունից

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել է, որ Քիշնևը մտադիր է ռազմական օգնություն ստանալ Եվրամիությունից։

«Մենք օգնություն ենք ստացել ԵՄ-ից` ոչ մահաբեր զենք, բայց Մեծ Բրիտանիայի հայտարարություններից հետո մենք այժմ պաշտպանության նախարարության հետ կքննարկենք, թե որոնք են բանակի հիմնական կարիքները, որոնք չեն ապահովվում հիմնական բյուջեով», - ասել է Սանդուն Pro TV Chisinau-ի եթերում:
Նախագահը պատասխանել է, որ իշխանությունները կվերլուծեն ռազմական օգնություն ստանալու հնարավորությունը։

«Այն կարող է լինել ԵՄ-ից կամ որևէ այլ երկրից»,- ասել է Սանդուն:

Հանրապետության ղեկավարը հավելել է, որ Մոլդովայի ազգային բանակը պետք է լավ զինված լինի։

«Մենք բանակ ունենք և այն պետք է զենք ունենա։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց պետք է պաշտպանված լինենք»,- ասել է Սանդուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական