Միջազգային

Ալիևը ՌԴ նախագահի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը

Ալիևը ՌԴ նախագահի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, նրանք ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա։

Ալիևը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ տեղի ունեցած հանդիպման մասին»։

Կրեմլը նշել է, որ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, նրանք պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական