Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե հունիսի 8-ին սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Անկարա։
Նրա խոսքով. «Լավրովը հունիսի 8-ին այցով կժամանի Թուրքիա»։
Չավուշօղլուն նաև նշել է, թե ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ։