Վրաստանի «Բորժոմի» հանքային ջրի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ անժամկետ ակցիա են սկսել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը, վերականգնել երկարաժամկետ պայմանագրերը և վերադարձնել աշխատանքից հեռացված իրենց գործընկերներին։
Վրաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել իրավիճակին։
Բողոքի ակցիան տեղի է ունենում գործարանի բաժնեմասերի փոխանցման շուրջ երկրի կառավարության և IDS Borjomi International-ի միջև բանակցությունների ֆոնին։
Ավելի վաղ Բորժոմիի շշալցման գործարաններն ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքները՝ ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։