Միջազգային

Եվրամիությունը պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա. Բորել

Եվրամիությունը պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա. Բորել

ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց, որ մեղմ ուժը բավարար չԷ, ուստի Եվրամիությունն այսուհետև պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա: 

Նրա խոսքով. «Այն, ինչը մենք յուրացրեցինք Ուկրաինայի հակամարտության հիման վրա, որ բավարար չեն առևտուրը, օրենքի գերակայությունը, բավարար չԷ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ԵՄ-ն նաև պետք Է լուրջ ռազմական ուժ լինի։ Պաշտպանությունն ազգային իրավասություն Է, ոչ Եվրամիության իրավասությունը: Մենք պետք Է անենք ավելին։ Մենք պետք Է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի:

Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն իքս տոկոսով, դա միջոցների մեծ ծախս կլինի, քանի որ չեն վերացվի մեր հանգուցային ռազմական թերությունները, և կլինեն հնարավորությունների կրկնումներ: Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն Է, և ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ Է պահանջում»:

Բորելը հայտնել Է, որ Եվրամիության գագաթնաժողովում կնեկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որն ի մի  միավորում եվրոպական բանակների կարիքները և Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական