Միջազգային

Բորելը կոչ է արել շարունակել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը

Բորելը կոչ է արել շարունակել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Ուկրաինայում հակամարտությունը կձգձգվի, իսկ ռուսական կողմի գործողությունների ագրեսիվությունը կաճի։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հորդորել է շարունակել Ուկրաինային տրամադրել պայքարի միջոցներ, Ռուսաստանի վրա էլ տնտեսական ճնշում գործադրել։ Նա նշել է, որ ռուսական տնտեսությունն «արդեն սկսում է կաղալ», և դա Կիևին ավելի լավ դիրք կապահովի ապագա խաղաղ բանակցություններում։

Բորելը վստահեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ կհաջողվի համաձայնություն ձեռք բերել։ Նա մատնանշել է, որ Հունգարիային, Սլովակիային և Չեխիային, որոնց բաժին է ընկնում ԵՄ-ի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումների յոթից ութ տոկոսը, ժամանակ կտրվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունից ազատվելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական