Միջազգային

Ուկրաինացիների ցանկությունն է, որպեսզի խաղաղությունը շուտափույթ վերականգնվի, և Ֆրանսիան համակարծիք է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ուկրաինացիների ցանկությունն է, որպեսզի խաղաղությունը շուտափույթ վերականգնվի, և Ֆրանսիան համակարծիք է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարի խոսքով՝ Փարիզը կանի ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության վերահաստատման համար։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Քրիստին Կոլոնան այս մասին հայտարարել է Կիևի մերձակա Բուչա քաղաք կատարած այցի շրջանակներում։

«Մենք պետք է հստակորեն ասենք, որ նման բան երբեք չպետք է տեղի ունենար և սա երբեք չպետք է կրկնվի։ Ուկրաինացիների ցանկությունն է, որպեսզի խաղաղությունը շուտափույթ կերպով վերականգնվի, և Ֆրանսիան նրանց հետ համակարծիք է։ Մենք մեր բարեկամների, դաշնակիցների կողքին ենք և պետք է անենք ամեն հնարավորը խաղաղության վերահաստատման համար», - նշում էր ֆրանսիական ԱԳՆ խոսնակը։

Կոլոնան ֆրանսիացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կիևի փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական