Բյուջետային միջոցների յուրացման կասկածանքով ձերբակալվել է Ղազախստանի մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, երկրի Ազգային թանգարանի տնօրեն Արիստանբեկ Մուհամեդիուլին:
Հակակոռուպցիոն ծառայության փոխանցմամբ. «Հակակոռուպցիոն ծառայության՝ Նուր-Սուլթանի գծով վարչությունը նախաքննություն է վարում Ղազախստանի Ազգային թանգարանի պաշտոնատար եւ այլ անձանց նկատմամբ՝ 146 մլն տենգեի չափով բյուջետային միջոցների յուրացման գործով:
2022 թվականի մայիսի 28-ին դատարանը Ազգային թանգարանի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքի տակ առնելը:
Հետաքննությունը շարունակվում է»: