Միջազգային

Շրի Լանկայում ուզում են փոխել սահմանադրությունը

Շրի Լանկայում ուզում են փոխել սահմանադրությունը

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն հայտարարել է, որ իր կառավարությունն աշխատում է սահմանադրության փոփոխման ուղղությամբ, որպեսզի նախագահն ու կառավարությունը հաշվետու դառնան խորհրդարանի առաջ․ հաղորդում է Reuters-ը:

Շրի Լանկան հայտնվել է ֆինանսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ցույցերի կենտրոնում: Դրանք այս ամիս ավարտվել են նախկին վարչապետ Մահինդա Ռաջապաքսայի հրաժարականով: Վիկրեմեսինգեն խոստացել է կարգավորել խնդիրները, որոնք հանգեցրել են ճգնաժամի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական