Միջազգային

ՌԴ-ն հուսով է, որ ՆԱՏՕ-ում ստիպված կլինեն փոխզիջման գնալ Թուրքիայի հետ

ՌԴ-ն հուսով է, որ ՆԱՏՕ-ում  ստիպված կլինեն փոխզիջման գնալ Թուրքիայի հետ

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի գործընկերները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն փոխզիջման գնալ Թուրքիայի հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելու հարցում, և Անկարայի մտահոգությունների վրա աչք չեն փակի:

Նրա խոսքով. «Ակնհայտ է, որ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Ստոկհոլմում, ո՛չ Հելսինկիում չեն կարողանա այդքան հեշտ մի կողմ դնել թուրքական կողմի մտահոգությունները: Չեմ կարծում, որ Անկարային կարելի է համոզել միայն ՆԱՏՕ-ի համերաշխության մասին փաստարկի միջոցով: Կարծում եմ, որ որոշ փոխզիջումներ կգտնվեն, որոնք կհամապատասխանեն Անկարայի ձևակերպված շահերին ու դիրքորոշումներին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական