Միջազգային

Ադրբեջան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը

Ադրբեջան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը

Ադրբեջան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու Բաքվում անցկացվող TEKNOFEST փառատոնին։ Թուրքիայի առաջնորդի այցի օրակարգի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

TEKNOFEST-ը Թուրքիայի ամենամեծ ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնն է, այս տարի դրա շրջանակում տարածաշրջանային տեխնոլոգիական և ստարտափ միջոցառում է անցկացվում Ադրբեջանում։

Ադրբեջանում է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, այսօր նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Հանդիպմանը նշվել է, որ, ինչպես մյուս ոլորտներում, ռազմական ոլորտում էլ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է», - ասվում է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական