Միջազգային

Կապիկի ծաղիկի դեպքում զանգվածային պատվաստումների կարիք չկա․ ԱՀԿ

Կապիկի ծաղիկի դեպքում զանգվածային պատվաստումների կարիք չկա․ ԱՀԿ

Սա այն հիվանդությունը չէ, որ մտահոգի հանրությանը, սա Քովիդի կամ արագ տարածվող մյուս վարակներից չէ։ Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ անդրադառնալով կապիկի ծաղիկ հիվանդությանը և նշել են, որ այս դեպքում առաջնահերթությունը հիվանդության տարածման զսպումն է։

«Մեր հանձնարարականները չպետք է վախ առաջացնեն հանրության մոտ, նպատակն ուշադրությունը հրավիրելն է, մենք պետք է իմանանք վտանգի մասին և պատրաստ լինենք ճիշտ ժամանակին տալ անհրաժեշտ պատասխան»,- ասել է ԱՀԿ-ի ռիսկային արձագանքման բաժնի տնօրեն Սիլվի Բրիանը:

ԱՀԿ-ի համոզմամբ այսօր չկա այդ հիվանդության դեմ զանգվածային պատվաստում իրականացնելու անհրաժեշտություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական