Միջազգային

Ուկրաինայի եկեղեցին հանդես է եկել պատրիարք Կիրիլին գահընկեց անելու նախաձեռնությամբ

Ուկրաինայի եկեղեցին հանդես է եկել պատրիարք Կիրիլին գահընկեց անելու նախաձեռնությամբ

Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին (ՈՒՓԵ), որը հիմնադրվել է 2018 թվականին, խնդրել է Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին և այլ ուղղափառ եկեղեցիների՝ գահընկեց անել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ մեղադրելով նրան հերետիկոսության մեջ: 

«ՈՒՓԵ-ի եպիսկոպոսների խորհուրդը դիմել է Տիեզերական պատրիարքին և տեղական եկեղեցիների առաջնորդներին՝ խնդրելով դատապարտել Կիրիլ Գունդյաևի հոգևոր հանցագործությունները և զրկել նրան գահից՝ «ռուսական աշխարհի» մասին հերետիկոսական էթնոֆիլետիկ ուսմունքների և ուղղափառների մեջ հերձվածողության տարածման պատճառով»,- ասել է ՈՒՓԵ-ի առաջնորդ մետրոպոլիտ Եպիփանիոսը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական