Միջազգային

Չինաստանը մտադիր չէ ռազմաբազա կառուցել Սողոմոնի կղզիներում

Չինաստանը մտադիր չէ ռազմաբազա կառուցել Սողոմոնի կղզիներում

«Չինաստանի և Սողոմոնի կղզիների անվտանգության ոլորտում համագործակցությունը չի ներառում ռազմաբազայի կառուցում»․ այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Հոնիարայում Սողոմոնի կղզիների արտաքին գործերի նախարար Ջերեմի Մանելեի հետ հանդիպման արդյունքներով։

Ապրիլի 9-ին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտնել է, որ Չինաստանը և Սողոմոնի կղզիները ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Ավստրալիայի և ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են Սողոմոնյան կղզիների կառավարությանը, որ իրենք կոշտ են արձագանքելու, եթե ՉԺՀ-ն, անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրին համապատասխան, չինական ռազմական օբյեկտներ տեղակայի այս երկրի տարածքում։ Դրան Պեկինը պատասխանել է՝ հայտարարելով, որ նման ծրագրեր չկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական